Մեր մասին

Լավագույնը տարածաշրջանում / սկսած 2016թ․ -ից

Մեր փոքր, բայց հարմարավետ հյուրանոցը գտնվում է աներևակայելի գեղեցիկ լեռնային բնակավայրում Երևանից 40 կմ հեռավորության վրա՝ Ապարան քաղաքի Արագած գյուղում: Մեկ կողմից հնարավոր է տեսնել Արագած լեռան երկու գագաթները՝ արևելյանը և հյուսիսայինը, որը Հայաստանի ամենաբարձր կետն է՝ 4095 մետր: Կան բազմաթիվ լեգենդներ Արագած լեռան մասին, որոնք տեղացիները մեծ սիրով կարող են պատմել ձեզ:

Շքեղ հանգստավայր

Եթե դուք նախընտրում էք հանգիստ գեղեցիկ բնության գրկում, շրջապատված վսեմ լեռներով, կապուտակ գետերով , լճերով և ջրվեժներով, որտեղ ամենը տրամադրում է լիարժեք հանգստի և որտեղ դուք կարող էք ճաշակել էկոլոգիապես մաքուր, համեղ և առողջ սնունդ՝ ապա ժամանակն է այցելել Առագած Հյուրանոց, որի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոս ամսին:

0
Սենյակների քանակը
0
Երևանից ( կմ )
0
Հարկերի քանակը

Արագածի լանջին

Հարմարավետ սենյակները կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, ունեն հեռուստացույց եւ Wi-Fi: Հյուրանոցը գտնվում է բոլոր տեսարժան վայրերին մոտ: Հյուրանոցի շենքի կողքին կա մեծ ցանկապատված բակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և կանաչապատ այգի, որտեղ դուք կարող էք անցկացնել ձեր ազատ ժամանակը և համտեսել հայկական ավանդական խորովածն ու թոնրի լավաշը:

Տեսարաններ
Սնունդ
Սպասարկում

Արագած լեռ

Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների ու ջրվեժների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնվում է Քասաղի վտակ Գեղարոտը։

0
Բարձր գագաթը ( մ )
0
Մակերեսը ( կմ² )
0
Հարաբերական բարձրությունը ( մ )